Ձկնորսները այսօր փակել են Սևան-Երևան մայրուղին՝ պահանջելով իշխանություններից՝ թույլ տալ իրենց հասանելիքի չափով ձուկ որսալ։ Ակցիայի վայրից «Հրապարակ»-ին հայտնել են, որ ցուցարարները պահանջել են «Ազգային պարկից» տալ իրենց հասանելիք օրինական ձուկ որսալու վերաբերյալ թույլտվությունը։
Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 20-ն արգելված է ձկնորսությունը՝ պայմանավորված սիգի ձվադրմամբ։
Այսօր փաստացի լրացել է սահմանված ժամկետը, սակայն ձկնորսները թույլտվություն դեռևս չեն ստացել։
0Comments