Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազն ազատման դիմում է գրել

Մանրամասներ
քպ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկող Պետրոս Պետրոսյանն ազատման դիմում է գրել։

«Սիրելի՛ ընկերներ,

Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո՝ այսօր, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։
Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի (ծառայության) եմ ներկայացել Հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ եւ այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս։

Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ղեկավարներիս, որոնք երբեւէ հավատացել եւ վստահել են ինձ։

Շնորհակալություն բոլոր ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում, եւ որոնց հետ անցել ենք բարդ, դժվար, տեղ-տեղ վտանգավոր, բայց միեւնույն ժամանակ պատվաբեր ճանապարհ։
Աստված պահապան մեր Հայրենիքին»։