ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր նրանք` անկախ նրանից ռեալ են, թե` ֆեյք, ովքեր բացասական են արտահայտվում Բաքվում բռնի պահվող գերիների մասին (ի դեպ, կարևոր է ֆիքսել, որ ճիշտ արտահայտվենք` գերիների, այլ ոչ ռազմագերիների), որպեսզի բարեկրթության կանոները չխախտեմ և չասեմ թե դուք իրականում ով եք, շատ փափուկ կասեմ՝ դուք շատ լուրջ խնդիր ունեք ինքներդ ձեզ հետ, ձեր իսկ գլխում: Այսքանը:
Մնացած ընկերներին էլ խնդրում և հորդորում եմ, մի՛ եղեք այնպիսին, ինչպիսին որ ձեզանից պահանջում է տեղեկատվական պատերազմ հրահրողը:
Հասկանում եմ, հեշտ չէ, բայց եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»։
0Comments