«Փաշինյանը հեծանիվ քշելով Բաքու էլ գնա՝ խաղաղություն չի բերելու»․ Տաթևիկ Հայրապետյան

Մանրամասներ
նիկոլ

«Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը այսօր ակտիվ հեծանիվ է քշում, որովհետև մտայնություն ունի հետո խաղաղության երթով գնա Բաքու հասնի, օրինակ՝ COP29-ին ընդառաջ, նույնիսկ եթե այդ մտքով է դա անում, դա խաղաղություն չի բերելու, որովհետև հակառակորդ կողմը հետաքրքրված չէ, շահագրգռված չէ քեզ հետ խաղաղության հաստատմամբ»,-168TV-ի եթերում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Հակառակորդի խոսույթը բոլորովին այլ է․ ինքը քո պետության տարածքը համարում է իր պատմական հայրենիքը, կարծում է, որ պատմական անարդարություն է տեղի ունեցել, և հիմա կարևոր պահ է՝ դա վերափոխելու։ Իր ատելությունը էթնիկ հային է վերաբերում։

Այդ քաղաքականությունը դու չես կարող մի կողմ դնել ու անտեսել»,-նշել է Հայրապետյանը։