Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 12-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը: Առաջին խաղային օրը կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 առաջին հանդիպումներ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ իտալական «Ռոման» տնային հանդիպում կանցկացնի պորտուգալական «Պորտուի» հետ:
Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցավարները կունենան նաեւ վիդեոօգնակններ:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակով)
«Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 00:00
0Comments