Լեհաստանի հավաքականը դուրս եկավ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Կատարի մրցաշարի ուղեգրի համար լեհերը մրցել են Շվեդիայի հավաքականի հետ և հաղթել 2։0 հաշվով։
Հաշիվը 49-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացել է Ռոբերտ Լևանդովսկին, 72-րդ րոպեին Պյոտր Զելինսկին խփել է 2-րդ գնդակը։
Լեհաստանի հավաքականն իր պատմության մեջ 9-րդ անգամ կխաղա Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում։ Հավաքականի լավագույն արդյունքը 1974 թվականի և 1982 թվականի Աշխարհի գավաթի բրոնզե մեդալներն են։
0Comments