ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի հանդես գալ փարիզյան ակումբում։
Ինչպես գրում է ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը՝ ՊՍԺ-ն համաձայնության է հասել 29-ամյա բրազիլացու հետ։ Սպասվում է, որ արդեն այսօր ֆուտբոլիստը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը դադարեցրել է ՊՍԺ-ի հետ բանակցությունները՝ «Բարսելոնայի» կողմից հետաքրքրվածության պատճառով։
Աղբյուր ArmSport.am
0Comments