ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

Մանրամասներ
ղեկավարներ նախագահներ դատ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրանց տրվել է հնարավորություն կապվել ընտանիքների հետ։ Տեսակցություններն ընթացել են առանձնազրույցների ձևաչափով։

Նշենք, որ նախորդ այցելությունը եղել էր 2025–ի հունվարին։

Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո: