Հռոմի պապը 100 հազար եվրո է փոխանցել Իրանում ջրհեղեղներից տուժած բնակիչներին, հայտնում է vaticannews-ը:
Այդ գումարը, ըստ Վատիկանի գերատեսչության հայտարարության, «փոխանցվելու է այն շրջաններին, որոնք ամենաշատն են տուժել ջրհեղեղի հետևանքով»:
Ավելի վաղ Հռոմի պապը ցավակցական հեռագիր էր հղել և իր վշտակցությունը հայտնել ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Վերջին տվյալների համաձայն` Իրանի հյուսիսային հատվածներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 77 մարդ, 1070-ը վիրավորվել էր: Ավելի քան 10 մլն իրանցի կորցրել է իր գույքն ու կարողությունը, նրանցից 2 մլն-ը անհապաղ օգնության կարիք ունի:
0Comments