«Բայդենը մտավոր հետամնաց է դարձել, Քամալան էլ այդպես է ծնվել». Թրամփ

Մանրամասներ
Թրամփ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Վիսկոնսինում իր նախընտրական ելույթի ժամանակ վիրավորական կերպով խոսել է փոխնախագահ Քամալա Հարիսի և Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի մտավոր կարողությունների մասին։

«Ջո Բայդենը մտավոր հետամնաց է դարձել,- ասել է նախագահի հանրապետական ​​թեկնածուն,- դե Քամալան էլ ծնվել է այդպես»:

Միայն մտավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ, ըստ Թրամփի, կարող էին իրականացնել ներգաղթային քաղաքականություն, որի պատճառով, ըստ քաղաքական գործչի, ԱՄՆ-ն այժմ տուժում է։

Քաղաքական հակառակորդներին ուղղված` Թրամփի վիրավորանքներն արժանացել են նրա կողմնակիցների բացականչություններին և ծափահարություններին: