Վրաստանի նախկին վարչապետը՝ քաղաքականությունից և իշխող կուսակցությունից իր հեռանալու մասին

Մանրամասներ
վրաստան

Այսօր արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները ստեր են տարածում, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»: Այդ ապատեղեկատվությունը մի նպատակ է հետապմդում՝ մոլորեցնել հանրությանը և արհեստական ​​իրարանցում առաջացնել»,-ըստ վրացական Առաջին ալիքի՝ ասված է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Վրացական երազանք»-ի պաշտոնական էջում։

Ղարիբաշվիլին հայտնել է, որ շարունակում է աշխատել նշված պաշտոնում։

«Ցանկանում եմ ընդգծել, որ ես շարունակում եմ աշխատել որպես «Վրացական երազանքի» նախագահ, ես մեր թիմի անդամն եմ, և դրա բովանդակության մեջ առկա մնացած բոլոր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,-հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: