Վեյփինգն ակնթարթորեն դանդաղեցնում է արյան հոսքը մարմնին և ուղեղին․ Radiological Society of North America

Մանրամասներ
Վեյփինգ

Երբ էլեկտրոնային գլանակով մի շունչ եք քաշում, արյան հոսքը ձեր մարմին և ուղեղին կարող է անմիջապես դանդաղել: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վեյփինգը, ինչպես նիկոտինով, այնպես էլ առանց դրա, արագ և վնասարար ազդեցություն է ունենում անոթների աշխատանքի վրա:

Radiological Society of North America (RSNA) ամսագրում հրապարակված հետազոտությանը ներգրավվել են 31 առողջ մասնակից, որոնք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են անցել ավանդական սիգարետներ ծխելուց և էլեկտրոնային գլանակներից օգտվելուց առաջ և հետո:

Գիտնականները չափել են արյան հոսքը և թթվածնի հագեցվածությունը ուղեղում և ազդրային զարկերակում, որը սնուցում է մարմնի ողջ ստորին մասը:

Համեմատած հսկիչ խմբի հետ՝ ծխողների և վեյփինգ անողների մոտ զգալիորեն նվազել է ազդրային զարկերակի արյան հոսքի արագությունը: Անոթային ֆունկցիայի նվազումն առավել ցայտուն է նկատվել նիկոտինով էլեկտրոնային գլանակների օգտագործումից հետո, որին հաջորդել են առանց նիկոտինի էլեկտրոնային գլանակները: