Ամերիկացի գիտնականները ստեղծել են նորարարական միջոց ճաղատացման դեմ, որը հասարակ գլխարկ է հիշեցնում: Նոր սարքն արդեն փորձարկվել է մարդկանց վրա, սակայն մինչ վաճառքի հանելը ստեղծողները դեռ պետք է ստանան անվտանգության հավելյալ հավաստագիր, գրում է med-heal.ru պորտալը:
Վիսկոնսինի համալսարանի գիտնականների ստեղծած սարքը հասարակ գլխարկ է հիշեցնում, սակայն իրականում շատ արդյունավետ բժշկական գործիք է, որը կարող է խթանել մազերի աճն անգամ բավական լուրջ դեպքերում:
Առաջին անգամ սարքը փորձարկել է այն ստեղծող գիտնականներից մեկի հայրը, որը մի քանի տարի առաջ էր ճաղատացել: Տղամարդն սկսել է կրել նորարարական գլխարկն ու որոշ ժամանակ անց հայտնաբերել, որ մազերը կրկին սկսել են աճել:
Մասնագետների խոսքով՝ այս միջոցը չի օգնի այն մարդկանց, ովքեր շատ տարիներ առաջ են ճաղատացել, սակայն կարող է արդյունավետ լինել վերջերս սկսված մազաթափության դեպքում՝ օգնելով մազածածկույթը կրկին դարձնել փարթամ ու խիտ: Ինչպես ընդգծում են գիտնականները, գլխարկի ներքին մակերևույթը պատված է հատուկ ծածկույթով, որն էլեկրտրական ազդակներ է փոխանցում գլխամաշկին՝ խթանելով «քնած» մազարմատների աճը:
0Comments