Բրիտանացի մասնագետները հայտնել են, թե ինչպես կարելի արագ նիհարել:
The Telegraph-ի հետ զրույցում Քեմբրիջի համալսարանից գենետիկ Ջայլս Յոն նշել է, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու միակ միջոցը գործածելուց ավելի շատ էներգիա այրելն է: Միաժամանակ, շատերը սրա հետեւանքով կարող են սաստիկ քաղց զգալ, օրվա ընթացքում ձեռքի հետ ոչ առողջ մթերքներ ուտել:
Սա հաշվի առնելով՝ դիետոլոգ Ռեյչել Քլարքսոնը խորհուրդ է տալիս սննդակագի մեջ ընդգրկել ցածրկալորիական մթերքներ: Դա կարող է լինել բրոկոլի, սմբուկ, ծնեբեկ, ինչպես նաեւ մրգեր: Անհրաժեշտ է չանտեսել հատիկավոր նպարեղենը, այդ թվում բլղուրը: Կարեւոր մանրամասն՝ սնունդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ արժի ներառել բջջանյութի մեծ պարունակությամբ մթերքներ: Ընդ որում՝ Քլարքսոնը խորհուրդ է տալիս ուտելիս ջուր խմել, քանի որ մանրաթելերը ջուրը ներծծում են եւ ստամոքսի մեջ ուռչում՝ առաջացնելով կուշտ լինելու զգացում:
Երկար ժամանակ քաղցելուց ազատվելուն կօգնեն ընկույզները, արեւածաղկի սերմերը եւ ավոկադոն: Կարելի է դիմել փոքրիկ խորամանկության՝ ուտել ոչ մեծ տարողությամբ ափսեով, ինչը թույլ կտա չափաբաժինը քչացնել:
0Comments