Սիրախաղերի ամենաշատ կողմնակիցները Աթենքում են

Մանրամասներ
սիրախաղ

Reuters-ը տեղեկացնում է, որ Հունաստանի մայրաքաղաք Աթենքը գլխավորում է սիրախաղերի կողմնակիցների քաղաքների ցանկը: Այս եզրակացության եկել են Badoo սոցիալական ցանցի ներկայացուցիչները: Նրանք վերլուծել են ցանցում գրանցվածների կոնտակտներն ու նրանց ծանոթությունների նպատակը:

Աթենքցիները ամսական միջինը 25,7 ծանոթություն են ստեղծում սիրախաղ ունենալու նպատակով: Այս ցուցանիշով Աթենքը գրեթե 2 անգամ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող քաղաքին` Մոսկվային: Առաջին տասնյակում են նաև Թունիսը, Էլ-Քուվեյթը, Բեյրութը, Կիևը, Բաքուն, Թուրինն ու Հռոմը:

Աթենքն իր ցուցանիշներով գերազանցում է սիրառատությամբ հայտնի այնպիսի քաղաքների, ինչպիսիք են` Ռիո դե Ժանեյրոն ու Փարիզը, որը հայտնվել է ցուցակի 38-րդ տեղում: