Եթե մարդկանց մոտ uեքunւմ ամեն բան լավ է, նշանակում է, ինչ-որ գլխավոր, խորքային բաներում նրանք բացարձակապես միակամ են․ Կյանքի կանոնները

Մանրամասներ
աղջիկ սեքսի պարկած

Հանրահայտ հոգեբան Միխայիլ Լաբկովսկու կենսական իմաստնությունը

• Սերը պետք չէ վաստակել, ավելին, այն չի կարելի վաստակել։

• Կյանքի համար ընդհանուր առմամբ նշանակություն չունի, թե դուք ինչ եք մտածում։ Նշանակություն ունի միայն այն, ինչ դուք զգում եք, ու այն, ինչ անում եք։

• Լավ մարդու ցանկությունները համընկնում են իրեն շրջապատողների շահերի հետ։

• Գլուխ հանել պետք է ոչ թե քեզ շրջապատողներից, այլ հենց ինքդ քեզնից։

• Գոյության իմաստի մասին հարցերը մեծ խելքից ու հասունությունից չեն ի հայտ գալիս, այլ հենց այն պատճառով, որ մարդը ոչ մի կերպ չի ապրում։ Կյանքի իմաստը հենց կյանքի մեջ է։

• Ինչո՞վ են հոգեպես առողջ մարդիկ տարբերվում նևրոտիկներից. նրանով, որ հոգեպես առողջ մարդիկ, իհարկե, նույնպես նյարդայնանում են, բայց իրական էմոցիաներ են ապրում, նրանք, ովքեր իրական ծանրակշիռ պատճառներ ունեն, դրանք կոնկրետ իրադարձություններ են, արտաքին աշխարհի գրգռիչներ։ Ի հակադրություն նրանց՝ նևրոտիկներն իրենց նյարդային վիճակի պատճառներն անընդմեջ իրենց մեջ են գեներացնում։

• Զուգընկերոջ ընտրության հարցում սխալվել չի կարելի, քանի որ կյանքը տալիս է ոչ թե այն, ինչ դուք ուզում եք գլխով, այլ այն, ինչ ձեզ տվյալ պահին պետք է։ Դո՞ւր է գալիս դա ձեզ, թե՞ ոչ, այլ խոսակցություն է։

• Տագնապային մարդկանց համար կյանքը սոսկ խնդիրների հաջորդականություն է, որոնք պետք է լուծել, և հուզումների շարք, որը պետք է կամ խլացնել, ճնշել, ենթադրենք, ալկոհոլով, կամ էլ իրականացնել՝ ասենք, հիստերիայի մեջ ընկնելով։ Հենց այսպես էլ անցնում է նրանց օրը։

• Եթե մարդկանց մոտ սեքսում ամեն բան լավ է, նշանակում է, ինչ-որ գլխավոր, խորքային, հիմնարար բաներում նրանք բացարձակապես միակամ են։ Եվ դա ամենակարևոր մակարդակն է, որը պետք է զույգերի մոտ համընկնի։

• Մի լսեք խորհրդատուներին։ Լսեք ինքներդ ձեզ։ Ինչ որ ընտրել եք մենյուից, այն էլ կերեք։ Հետևեք ձեր որոշումներին ու հարգեք դրանք, այլապես այդպես էլ ողջ կյանքում դուրս չեք գա «հավանաբար»-ի ու «չգիտեմ»-ի ներքին կոնֆլիկտի հորձանուտից։

• Եթե դուք այսօր չեք ուզում աշխատանքի գնալ, հանգստյան օր վերցրեք։ Եթե վաղն էլ չեք ուզում գնալ, ևս մեկ օր վերցրեք, իսկ եթե վաղը չէ մյուս օրն էլ աշխատանքի գնալու ցանկություն չկա, փոխեք աշխատանքը։ Եվ հարցն այստեղ ծուլության մեջ չէ։ Ծուլությունը կամ կամքի խնդիր է, կամ մոտիվացման։

• Դու ուզում եք լինել գեղեցի՞կ, թե՞ երջանիկ։ Եթե երկրորդը, աշխատել պետք է ոչ թե արտաքինի, այլ ինքնագնահատականի վրա։ Սիրեք ձեզ ցանկացած արտաքինով, և այդ ժամանակ արտաքինն իսկապես ցանկացածը կարող է լինել։ Դա օրենք է։

• Մի վախեցեք միայնության մեջ մնալուց։ Մի վախեցեք, որ այդպիսի սեր էլ չի պատահի ձեզ հետ։ Եթե անհատականություն լինեք, ազատ ու անկախ անձնավորություն, դեռ կգտնեք այդպիսի մարդու։ Իսկ եթե վախենաք, կկորցնեք նրան, ում արդեն հանդիպել ու սիրել եք։

• Եթե դուք արդեն ինչ-որ բանի հասել եք ու կարողացել վաստակել, դուք դա կրկին կանեք։ Ինչպես հնարավոր չէ լողալն ու հեծանիվ վարելը մոռանալ, այնպես էլ հնարավոր չէ մոռանալ կյանքի փոթորիկները հաղթահարելու ձևերը։

1