Դուք ավելի քիչ ժամանակ ունեք
Տարիքի հետ ձեր պատասխանատվությունը մեծանում է, ժամանակը` պակասում, իսկ շփումը, որպես կանոն, հետին պլան է մղվում: Երբ դա տեղի է ունենում, մենք սկսում ենք գնահատել մեր ազատ ժամանակը եւ հասկանում ենք, որ չարժե դա ծախսել այն ընկերների վրա, որոնց ընկերակցությունը մեզ այնքան էլ դուր չի գալիս: Անհամեմատ ավելի կարեւոր եւ օգտակար է սեփական առանց այն էլ սահմանափակ ժամանակը ծախսել այն մարդկանց վրա, որոնք մեզ համար կարեւորություն ունեն եւ իրոք դուր են գալիս մեզ:
Ձեր ընկերությունը ժամանակի հետ խորանում է
Երբ մենք մեծանում ենք, մեր անհուսալի ընկերները ցրվում են: Մնում են միայն նրանք, ովքեր մեր կողքին են եղել ոչ միայն լավ, այլ երբեմն նաեւ` մեր կյանքի ամենավատ պահերին: Նման մարդկանց հետ մեր կապը միայն խորանում է եւ մենք դադարում ենք մյուսներին փնտրել, որովհետեւ սկսում ենք տեսնել, թե ով է մեր իսկական ընկերը: Եվ այդ կապը ժամանակի հետ ուժեղանում է:
Մենք ավելի մեծ փորձ ենք ձեռք բերում
Մեզ բոլորիս ընկեր է պետք, որը կաջակցի մեզ եւ երբ դուք մեծանում եք, սկսում եք տեսնել, թե իրոք ում վրա կարող եք հույս դնել: Դա ձեզ կօգնի հասկանալ, թե ում հետ է պետք մնալ, իսկ ում հրաժեշտ տալու ժամանակն է եկել: Ընկերական հարաբերությունների իրական արժեքի գիտակցումը այն անգին դասն է, որը կարող է ձեզ տալ միայն փորձառությունը:
Դուք այլեւս չեք կարող տանել անկեղծության պակասը եւ կեղծավորությունը
Երբ մենք մեծանում եւ իմաստնանում ենք, այլեւս չենք կարող չնկատել, որ այն մարդիկ, որոնց հետ մենք նախկինում շփվում էինք, այլեւս չեն համապատասխանում «այսօրվա» մեզ: Մենք սկսում ենք միանգամից նկատել ոչ անկեղծ եւ մեզ չհամապատասխանող մարդկանց: Մենք գիտակցում ենք, որ «քանակի նկատմամբ որակի գերակայությունը» նաեւ ընկերությանն է վերաբերում: Դուք կընտրեիք լավ ընկերոջ հետ ազնիվ եւ անկեղծ զրույցը, որ թե մակերեսային մարդու հետ ոչ անկեղծ երկխոսությունը:
0Comments