Բժիշկները տղամարդու աղիքներում կենդանի խավարասեր են հայտնաբերել

Մանրամասներ
տարական

Հնդկաստանում բժիշկները տղամարդու աղիքներում կենդանի խավարասեր են հայտնաբերել:

23-ամյա հնդիկի խոսքով՝ վերջին մի քանի օրերին ինքը տառապել է ստամոքսի խանգարումից։ Տղամարդն անալիզներ է հանձնել, իսկ հետո դիմել բժիշկների։ Արդյունքը ապշեցրել է բոլորին, գրում է Indian Express-ը. Փորձագետները խորհուրդ են տվել տղամարդուն ստամոքս-աղիքային տրակտի էնդոսկոպիա անցնել, այսինքն՝ զոնդ։

Աղիներում մի մեկ հատ խավարասեր է եղել՝ կենդանի ու շարժվող։ Միջատի չափը 3 սմ է եղել։

«Նույնիսկ մենք զարմացանք, թե ինչպես է խավարասերը կարողացել ողջ մնալ»,- ասել է տեղի բժիշկը:

Բժիշկներին հաջողվել է միջատին հայտնաբերել մի պրոցեդուրայով, որը ներառում է էնդոսկոպի օգտագործումը երկու ուղիով՝ մեկը օդ և ջուր մղեելու, իսկ մյուսը՝ օդը քաշելու համար: «Մենք ակտիվացրել ենք էնդոսկոպի ներծծման կոճակը՝ արդյունավետորեն քաշելով միջատը ներծծող խողովակի մեջ, ինչի արդյունքում այն ​​դուրս է բերվել մարմնից, և փրկվել է տղամարդու կյանքը»,- նշել է բժիշկը։

Մասնագետը հավելել է, որ բարակ աղիքում կենդանի միջատը կարող է կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի կամ վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ։

1