Կանե-կորսո Քիմբեռլի ցեղատեսակի շունը, որն ապրում է Ռուսաստանի Վորոնեժի մարզի Ռամոն ավանում, Ռուսաստանի Ռեկորդների գրքում է հայտնվել որպես ամենաբեղմնավորն իր ցեղատեսակում: Այդ մասին ասված է գրքի կայքում:
Կիրա անունով բազմազավակ մայրը լույս աշխարհ է բերել միանգամից 19 ձագի: Շան համար սա առաջին ծննդաբերությունն էր: Ձագերից մեկը սատկել է, մյուսներն իրենց լավ են զգում, հաղորդել է Life-ը:
0Comments