Neuralink-ն սկսել է մշակել ռոբոտ ձեռք. այն իմպլանտով կկառավարվի ուղեղից

Մանրամասներ
մասկ

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությունը, որը զարգացնում է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսներ, հայտարարել է նոր տեխնոլոգիայի փորձարկման մեկնարկի մասին, որը անդամալույծ մարդկանց հնարավորություն կտա կառավարել ռոբոտ ձեռքը մտքի ուժով։

նչպես հայտնում են news.am-ը և Bloomberg կայքը, մարդկանց վրա փորձարկման համար պատրաստ սարքի հայտնվելը սպասվում է ոչ շուտ, քան մի քանի տարի հետո։ Դրա նպատակն է անդամալույծ մարդկանց հնարավորություն տալ ռոբոտ ձեռքը կառավարել ուղեղի հատուկ իմպլանտի միջոցով:

«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ ստացել ենք թույլտվություն՝ սկսելու ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի ընդլայնման և մեր N1 իմպլանտը որպես կառավարման օժանդակ միջոց օգտագործելու հետազոտություն: Սա առաջին կարևոր քայլն է ոչ միայն թվային ազատության, այլև ֆիզիկական ազատության վերականգնման ուղղությամբ»,- ասվում է X սոցցանցում ընկերության էջում։ Հետազոտության այս գիծը կոչվում է Convoy:

Neuralink իմպլանտի ներկայիս մոդելը բուժառուներին հնարավորություն է տալիս մտքի ուժով կառավարել համակարգչային կուրսորը, պլանշետը կամ նմանատիպ թվային գործիքները և նույնիսկ տեսախաղեր խաղալ: Մինչ օրս միայն երկու մարդ է ստացել նման իմպլանտներ, սակայն Մասկի ընկերությունը նպատակ ունի 10 տարվա ընթացքում նման սարքեր տեղադրել միլիոնավոր մարդկանց ուղեղում։

Neuralink-ն այժմ նաև մշակում է Blindsight իմպլանտը, որը տեսողություն կապահովի նույնիսկ կույր ծնված մարդկանց։