Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ասել է, որ Կանադան պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
«Այս հարցին երեկ ևս պատասխանեցի Ռիգայում, որտեղ ներկա էի «3+1»-ի հանդիպմանը։ Ասացի, որ ինքս իսկապես պատժամիջոցներ կկիրառեի Վրաստանի պաշտոնյաների ու կազմակերպությունների նկատմամբ, և մենք դա կանենք՝ իհարկե, աշխատելով մեր ամերիկացի և եվրոպացի ընկերների հետ»,- ասել է Մելանի Ջոլին։
Հիշեցնենք, որ նախօրեին Մելանի Ջոլին Լատվիայի և Էստոնիայի ԱԳ նախարարների և Լիտվայի փոխարտգործնախարարի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Կանադան պատժամիջոցներ կկիրառի ֆիզիկական և գործարար սուբյեկտների նկատմամբ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումների կամ կոռուպցիայի մեջ։
0Comments