Բերման է ենթարկվել «Չերկիզովսկի» շուկայի ադրբեջանցի Թելման Իսմայիլովը

Մանրամասներ

1

Պոդգորիցայում բերման են ենթարկել մոսկովյան «Չերկիզովսկի» շուկայի նախկին տնօրեն Թելման Իսմայիլովին, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Չեռնոգորիայի ոստիկանությունը: 

2017 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանցի Իսմայիլովի փաստաբան Մարինա Ռուսակովան հայտարարել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել երկու անձի սպանության կազմակերպման և զենքի անօրինական շրջանառության համար: 2019 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ, իր եղբոր՝ Վագիֆի հետ, Իսմայիլովը գտնվում էր հետախուզման մեջ:

Ըստ «Կոմերսանտ»-ի, 2019 թվականին Շվեյցարիայում Թելման Իսմայիլովի դեմ քրեական գործ է հարուցվել՝ երեք հոդվածով: Ինչպես նաև 2019-ին Իսմայիլովի պարտքերի պատճառով կալանք է դրվել նրա որդու՝ Ալեքպերի՝ Չեռնոգորիայում գտնվող խաղատան վրա: