Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է վարչապետ Ջասթին Տրյուդոյի կառավարությունից հեռանալու մասին։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը այս մասին նամակը նա հրապարակել է X հարթակում։
«Ուրբաթ օրը Դուք ասացիք, որ այլևս չեք ցանկանում, որ ես լինեմ Ձեր ֆինանսների նախարարը՝ առաջարկելով ինձ այլ պաշտոն կաբինետում», – գրել է Ֆրիլանդն ու հավելել՝ խորհրդածելով առաջարկի շուրջ՝ որոշել է լքել նախարարների կաբինետը։
CTV-ն դեկտեմբերի 15-ին հայտնել է, որ Տրյուդոն իր կաբինետում վերադասավորումներ կանի դեկտեմբերի 18-ին: Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ բնակարանների, ենթակառուցվածքների և համայնքների նախարար Շոն Ֆրեյզերը կլքի կառավարությունը անձնական պատճառներով։ Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին, որի հետ ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում, կարող է միանալ Տրյուդոյի կաբինետին։
0Comments