17 հիվանդություններ, որոնք բուժում է սովորական դափնու տերևը

Մանրամասներ
դափնու տերև

Դափնու տերևը համեմունքների թագավորն է։ Հազիվ թե գտնվի մեկը, ում ծանոթ չէ նրա ինքնատիպ համն ու հոտը։ Իր զարմանալի հատկությունների ու ցանկացած կերակրատեսակի ընտիր համ հաղորդելու ունակության համար էլ հենց դափնու տերևն այդքան սիրում են ողջ աշխարհի խոհարարները։

Միևնույն ժամանակ քչերը գիտեն, որ դափնու տերևն իսկական դեղաբույս է, որն անհիշելի ժամանակներից կիրառվել է ամենատարբեր հիվանդությունների բուժման համար։

1

Դափնու տերևի բաղադրությունը

Դափնու տերևը A, C, B և PP վիտամինների աղբյուր է, պարունակում է սելենիում և մանգանի պերօքսիդ, մագնեզիում և ֆոսֆոր, կալիում, կալցիում, պղինձ և շատ այլ հանքանյութեր։
Բացի դրանից, դափնու տերևը պարունակում է նաև սննդային մանրաթելեր, օրգանական թթուներ ու եթերայուղեր, ինչպես նաև հարուստ է այնպիսի բուրավետ բաղադրամասերով, ինչպիսիք են լինալոոլը և ցինեոլը, կամֆորան ու լիմոնենը։

Դափնու տերևի արժեքավոր հատկությունները

  • հզոր հակասեպտիկ է, որը հիանալի ախտահանում է օրգանիզմը
  • օգնում է ազատվել հազից
  • օժտված է մաշկի ու լորձաթաղանթի վրա հակասնկային ազդեցությամբ
  • բարձրացնում է իմունիտետը, ունի ընդհանուր ամրապնդող հատկություններ
  • օրգանիզմին մատակարարում է վիտամիններ՝ կանխելով ավիտամինոզը
  • վերացնում է հոդերի ու մկանների ցավային սինդրոմը
  • մաքրում է օրգանիզմը՝ արյունը մաքրելով թույներից, շլակներից ու ծանր մետաղների աղերից
  • լայնացնում է անոթները, ցուցաբերում է հակահիպերտոնիկ ազդեցություն
  • ցուցաբերում է արյունը կանգնեցնող ու օրգանիզմն առողջացնող ազդեցություն
  • հայտնի է իր միզամուղ հատկությամբ ու կանխում է այտուցների առաջացումը
  • կարգավորում է մարսողությունը
  • լավացնում է ախորժակը ու բարձրացնում տրամադրությունը
  • կարգավորում է քունը ու գործում է՝ որպես հանգստացնող միջոց
  • օժտված է հակաուռուցքային ազդեցությամբ, նշանակում է՝ կանխում է քաղցկեղի զարգացումը։

Դափնու տերևի հակացուցումները

Այս համեմունքի ողջ օգտակարությամբ հանդերձ՝ այն ոչ բոլորին է ցուցված։ Օրինակ, բժիշկները դափնու տերև խորհուրդ չեն տալիս այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝

  • Աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաները՝ քրոնիկ գաստրիտ, ստամոքսի կամ 12-մատնյա աղու խոց
  • լյարդի ախտահարում և երիկամային անբավարարություն
  • պանկրեատիտ և սուր խոլեցիստիտ
  • լեղաքարային հիվանդություն
  • սպիտակուցային փոխանակության խանգարումներ
  • օրգանիզմում բորբոքային պրոցեսներ
  • քրոնիկ խցանումներ
  • արյունահոսությունների հակված լինելու դեպքում, քանի որ դափնին ջրիկացնում է արյունը
  • երեխային կրծքով կերակրելու ընթացքում
  • դափնու տերևի կազմում եղած նյութերի նկատմամբ բարձր զգայունություն, քանի որ այս բույսը հզոր ալերգեն է
  • ալկոհոլի չարաշահման դեպքում

1

Դափնու տերևով ժողովրդական դեղատոմսեր

1. Օգնում է լարվածության և գերհոգնածության դեպքում։
Թուլանալու, հանգստանալու, լարվածությունը հանելու ու նյարդերը կարգի բերելու համար բավական է սենյակում այրել դափնու տերևը և 15-20 րոպեի ընթացքում շնչել նրա բույրը։ Եղած եթերայուղերի շնորհիվ դափնու տերևն անհրաժեշտ թուլացնող ու հանգստացնող էֆեկտ է ապահովում, բայց չի քնեցնում, ինչով հայտնի են հանգստացնող շատ դեղամիջոցներ։

2. Թոքերից դուրս է բերում խորխը։
Թաց հազի ժամանակը թոքերից լորձը դուրս բերելու համար անհրաժեշտ է շնչել այրվող տերևի հոտը։ Ի դեպ, սա օգնում է նաև քրոնիկ բրոնխիտի և ասթմայի դեպքում։ Այս հիվանդություններով տառապող անձանց համար օգտակար են դափնու յուղով կրծքավանդակի մերսումները։

3. Կարգավորում է մարսողությունը։
Մթերքների վատ մարսողություն ունեցող մարդկանց համար սննդի յուրաքանչյուր ընդունումը դառնում է իսկական փորձություն։ Որպես օրգանիզմ ընկնող մթերքներին պատասխան՝ զարգանում է դիսեփսիա և մետեորիզմ, տանջում են ստամոքսի ծակոցներն ու խաթարվում է կծկողականությունը։

Սրանցից ազատվելու համար ընդամենը պետք է կերակրատեսակների մեջ դափնու տերև ավելացնել, որը կուժեղացնի մարսողական ֆերմենտների արտադրությունը։

4. Ամրապնդում է սիրտն ու անոթները։
Դափնու ծառի տերևները հարուստ են շատ օգտակար միացությամբ՝ սրճաթթվով, որն ունակ է անոթների պատերը մաքրել խոլեստերինային կուտակումներից ու ամրապնդել արյունատար անոթները՝ խոչընդոտելով տոնուսի կորստին։ Այս զարմանալի հատկության շնորհիվ դափնին կարող է պաշտպանել հիպերտոնիայից ու աթերոսկլերոզի զարգացումից։

Իզուր չէ, որ միջերկրածովյան շրջանում, ուր ակտիվորեն աճում է դափնին, փոքր է սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունների թիվը։

Ձեր սրտին օգնելու և անոթներն ամրացնելու համար օրական գոնե մեկ անգամ կերեք ճաշատեսակներ, որոնց պատրաստման ժամանակ օգտագործվել է դափնու տերև։

5. Պայքարում է հոդերի բորբոքման դեմ։
Հոլանդացի գիտնականների հետազոտությունները խոսում են այն մասին, որ դափնին օժտված է հակաբորբոքային ու ցավազրկող հատկություններով։ Եթե ձեր հոդերը բորբոքվել են արթրիտից կամ արթրոզից, պարզապես ցավող հատվածների վրա դափնու յուղ քսեք, ու 15-20 րոպեից ցավը կհանգստանա։

Այս միջոցը հատկապես օգտակար է հոդերի քրոնիկ ցավ ունեցող անձանց համար։ Այս միջոցով նրանք կարող են փոխարինել նեստերոիդ հակաբորբոքային պրեպարատներին։

6. Բուժում է միզուղիների պաթոլոգիաները։
Միզուղիների ինֆեկցիաների դեպքում չարժե անմիջապես դիմել հակաբորբոքայիններին։ Ժողովրդական բժշկությունը բազմաթիվ բաղադրատոմսեր ունի, որոնք ունակ են լուծել այս խնդիրը։ Դրանցից մեկը դափնու տերևի կիրառմամբ է:

Պարզապես մեկ բաժակ կաթի մեջ ավելացրեք մեկ թեյի գդալ մանրացրած դափնու տերև, խառնեք ու խմեք միանգամից։ Այս միջոցն օգտագործեք օրական 3 անգամ, և 3 օրից վարակը կլքի ձեր օրգանիզմը։

7. Երիկամային անբավարարություն։
Երիկամների հիվանդության դեպքում մանրացրեք դափնու տերևը , ապա վերցրեք 1 թեյի գդալ այդ դափնուց, վրան լցրեք 2 բաժակ ջուր ու եռացրեք ուժեղ կրակի տակ 10 րոպե, ապա թողեք թրմվի 2 ժամ։ Կարելի է ստացված թուրմն օգտագործել օրական 2 անգամ, մեկ ճաշի գդալ։

8. Բուժում է փսորիազը։
Առաջացող փսորիազից ազատվելու համար վերցրեք 10 դափնու տերև, վրան լցրեք կես լիտր եռման ջուր։ Տարան ամուր փակեք ու թողեք 2 ժամ թրմվի, ինչից հետո կարող եք այն ընդունել յուրաքանչյուր սնունդ ընդունելուց առաջ կեսական բաժակ, օրական 3 անգամ։

9. Վերացնում է թարթիչների ճարպագեղձերի թարախային բորբոքումը։
Այս տհաճ երևույթից ազատվելու համար 3 դափնու տերևի վրա լցրեք մեկ բաժակ եռման ջուր, թողեք խառնուրդը մի քիչ սառչի ու ընդունեք՝ որպես թեյ, քանի դեռ տաք է։ Այսպիսի թեյ ամեն օր խմեք։ Ցանկալի է օրական 7-8 բաժակ այս ըմպելիքից խմել։ Այս դեպքում այդ բորբոքումն արագ կանհետանա։

10. Պայքարում է շաքարային դիաբետի դեմ։
Դափնու տերևն ունակ է իջեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, նշանակում է, դափնու տերևի թուրմի օգնությամբ կարելի է պայքարել շաքարախտի դեմ։ Դրա համար վերցնենք 10 դափնու տերև ու վրան լցնում ենք 3 բաժակ եռացրած տաք ջուր։

Այս միջոցը եռման հասցնելով՝ անմիջապես վերցնել կրակից ու թողնել՝ թրմվի 3-4 ժամ։ Այս թուրմը պետք է ընդունել օրական 3 անգամ՝ մեկ շաբաթվա ընթացքում, կեսական բաժակ։ Բուժման կրկնվող կուրսերն անհրաժեշտ է համաձայնեցնել բժշկի հետ։

11. Բուժում է հայմորիտը։
Հայմորիտը հաղթահարելու համար վերցրեք 10 դափնու տերև ու վրան լցրեք 1 լիտր ջուր։ Խառնուրդը եռացրեք 5 րոպե, ինչից հետո վերցրեք կրակից ու շնչեք տաք գոլորշին՝ գլխին սրբիչ գցելով։ Այս պրոցեդուրան կրկնեք օրական 2 անգամ ու կնկատեք, թե յուրաքանչյուր ինհալացիայից հետո ինչպես է քթանցքերից դուրս գալիս թարախը։

12. Անցկացնում է ատամնացավը։
Մանրացրեք մեկ դափնու տերև, ապա այդ փոշուց 2 թեյի գդալ վերցրեք ու վրան մեկ բաժակ ջուր լցրեք։ Խառնուրդը եռացրեք ու թողեք կրակին 5 րոպե։ Ստացված եփուկը թողեք մի քիչ սառչի ու դրանով կարող եք ողողել բերանի խոռոչը 15 րոպեն մեկ անգամ, քանի դեռ ցավը չի թուլացել։

13. Բուժում է միջատների կծածը։
Դափնու տերևը հիանալի գլուխ է հանում միջատների կծածից։ Անհրաժեշտ է միայն վերցնել թարմ կանաչ դափնու տերևը, ծամել այն ու դնելով կծած հատվածի վրա՝ կապել բինտով։ Մեկ ժամ անց խնդիրը կդադարի ձեզ անհանգստացնել։

14. Բուժում է ստոմատիտը։
Ստոմատիտի զարգացման ժամանակ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս առավոտյան և երեկոյան ծամել դափնու թարմ կանաչ տերև։

15. Ազատում է թեփից։
Գլուխը թեփից ազատելու համար դափնու ծառի յուղը խառնել նույն քանակությամբ տաքացրած ժոժոբայի յուղին։ Պատրաստի խառնուրդը քսելով գլխամաշկին՝ այն կապեք սրբիչով ու թողեք 40-60 րոպե։ Բացի դրանից, մի քիչ դափնու յուղ դուք կարող եք ավելացնել նաև ձեր շամպունի մեջ, և տառացիորեն 2 շաբաթ անց թեփից հետք անգամ չի մնա։

16. Ազատում է ականջի թարախային բորբոքումից։
Ականջի թարախային բորբոքումներն անհրաժեշտ է բուժել բժիշկների խիստ հսկողության ներքո, քանի որ ինֆեկցիան կարող է ներթափանցել մինչև ուղեղի թաղանթ։ Այնուամենայնիվ, եթե բժիշկը թույլ տա, այս խնդրի դեմ կարելի է պայքարել հետևյալ միջոցի օգնությամբ՝

Վերցրեք 10 դափնու տերև, վրան լցրեք 200 մլ տաք ջուր ու թերմոսի մեջ թրմեք 5 ժամ։ Սառած եփուկից 2-3 կաթիլ օրական 3 անգամ կարող եք կաթեցնել ցավող ականջի մեջ կամ ցավող ականջի վրա այդ եփուկով թրջոցներ դնել։

17. Ազատում է ոտքերի սնկից։
Եթե կա այդ խնդիրը, վերցրեք 10 դափնու տերև, դրեք թասի մեջ ու վրան կես լիտր եռման ջուր լցրեք։ Թողեք, որ ջուրը փոքր-ինչ սառչի, ապա ոտքերը դրեք մեջը ու թողեք մոտավորապես 20 րոպե։ Այսպիսի պրոցեդուրաներ շաբաթական 3-4 անգամ անցկացրեք, ու արդեն 15 օր անց սունկն ամբողջովին կանհետանա։