Սաուդյան Արաբիայի Քինգ Ֆեյսալ համալսարանի գիտնականները պարզել են, որ կարմիր խաղողը կարող է նվազեցնել շաքարախտի, սրտի հիվանդությունների և վաղաժամ ծերացման վտանգը՝ պոլիֆենոլներ կոչվող հատուկ բուսական միացությունների պարունակության շնորհիվ:
Ըստ shantnews-ի՝ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում:
Պոլիֆենոլները միացություններ են, որոնք գույն են հաղորդում ծաղիկներին և բույսերի պտուղներին։
Նրանք ունեն մի շարք օգտակար հատկություններ, այդ թվում՝ հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային:
Հետազոտության ընթացքում հեղինակները կենտրոնացել են ռեսվերատրոլի վրա՝ մի նյութ, որն արտադրվում է բույսերի կողմից՝ բարձրացնելու նրանց դիմադրողականությունը սթրեսային իրավիճակներում:
Կամավորների մասնակցությամբ կլինիկական փորձարկումը ցույց է տվել, որ 250 մգ ռեսվերատրոլի ընդունումը երեք ամսվա ընթացքում նվազեցնում է գլիկացված հեմոգլոբինի մակարդակը և սիստոլիկ արյան ճնշումը 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների մոտ: Այս նյութը կարողացել է նվազեցնել սրտի մկանների հիպերտրոֆիան և բարելավել արյան շրջանառությունը։
Նշվում է, որ պոլիֆենոլները ցուցադրել են նաև հակաօքսիդանտ ազդեցություն՝ օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները ճնշելու ունակություն՝ դրանով իսկ պահպանելով բջիջների և հյուսվածքների կենսունակությունը և պաշտպանելով օրգանիզմը վաղաժամ ծերացումից։
0Comments