Լոբին ու այլ հատիկեղենը օգնում են կանխել քաղցկեղն ու գիրությունը, ասում է դիետոլոգ Թիմ Սպեկտորը։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։
Սպեկտորը համոզված է, որ շատերը թերագնահատում են լոբու, ոլոռի և այլ լոբազգիների օգտակար հատկությունները։ Նա այս մատչելի մթերքն անվանել է «արդյունավետ» քաղցկեղի և գիրության վտանգը նվազեցնելու համար:
Նա պարզաբանել է, որ լոբազգիների այս հատկությունն ապահովում է դրանց բաղադրությունը՝ մանրաթել, սպիտակուց և պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտների տեսակ։
«Դրանք ունեն հակաքաղցկեղային, նեյրոպաշտպանիչ ազդեցություն, ինչպես նաև մասնակցում են իմունային պատասխանին, օգնում են պայքարել գիրության և քրոնիկական բորբոքումների դեմ»,- ըստ shantnews-ի՝ ասել է Սպեկտորը:
0Comments