Ութ մթերք, որոնք գլխացավ են առաջացնում

Երբեւէ մտածե՞լ եք, որ Ձեր սիրելի սուրճը կամ պանրի տեսակը կարող է «պատասխանատու» լինել Ձեր գլխացավերի համար
գլխացավ

Մենք սովոր ենք գլխացավերը հաղթահարել դեղերի միջոցով, իսկ ի՞նչ կասեք վնասակար սովորություններից հրաժարվելու մասին…

Երբեւէ մտածե՞լ եք, որ Ձեր սիրելի սուրճը կամ պանրի տեսակը կարող է «պատասխանատու» լինել Ձեր գլխացավերի համար:

Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարող են նպաստել գլխացավերի առաջացմանը:

1. Պանիր

Պանրի որոշ տեսակներ՝ ռոկֆոր, պարմեզան, բրի եւ այլն, պարունակում են թիրամին, որը ստիպում է գլխուղեղի անոթներին նախ նեղանալ, ապա կտրուկ լայնանալ: Տիրամինը նաեւ «մրցակցում է» սերոտոնինի հետ՝ դուրս հանելով այն օրգանիզմից:

կիւյհգ

 

2. Ալկոհոլ

Անթոների կտրուկ նեղացումը, ջղաձգումները ալկոհոլի ամենավնասակար ազդեցություններից են: Բացի այդ, ալկոհոլային խմիչքները նույնպես պարունակում են թիրամին, որն առաջացնում է միգրեն եւ գլխապտույտ, իսկ կարմիր գինին պարունակում է սուլֆիտներ, որոնք նույնպես կարող են գլխացավերի պատճառ դառնալ:

ւյըհգֆ

 

3. Կծու սնունդ

Համեմունքները պարունակում են կապսաիցին, ինչը կարող է նպաստել գլխացավի առաջացմանը:

 գբֆվ

 

4. Սառը մթերք

Վատ նորություն՝ պաղպաղակի եւ սառույցով կոլայի սիրահարների համար: Գիտնականները հաստատում են գլխացավերի եւ շատ սառը սննդի միջեւ կապը: Միգուցե, բանը նրանում է, որ սառը կտրուկ նեղացնում է անոթները:

կւյըռտհգ

 

5. Կոֆեին

Սուրճը եւ կոֆեին պարունակող այլ ըմպելիքները պետք է օգտագործել օրական 200 միլիգրամից ոչ ավելի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք չարաշահում են կոֆեինը, հաճախ են տառապում միգրենից: 

իկւյըհգ

 

6. Ապխտած մթերք

Սրանք պարունակում են ոչ միայն թիրամին, այլեւ համի խթանիչներ, որոնք էլ, շնորհիվ իրենց վնասակար նյութերի, կարող են ուժեղացնել գլխացավերը: 

հըտգֆ

 

7. Ընդեղեն

Ընդեղենն օգտակար է օրգանիզմի համար, բայց դրա չարաշահումը կարող է գլխացավերի պատճառ դառնալ: Նուշը, ընկույզը, քեշյուն պարունակում են սուլֆիտներ, որոնք էլ հենց պատճառ են դառնում գլխացավերի:

ւյհըգֆ

 

8. Խմորեղեն

Ալյուրը պարունակում է կումարին, որը կարող է միգրենի առաջացման պատճառ դառնալ: Կումարինի ազդեցութունն ուժգնանում է փխրեցուցիչի հետ կոնտակտի հետեւանքով:

Բացի այդ, սպիտակ ալյուրից պատրաստված խմորեղենը բարձրացնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, ինչը եւս կարող է գլխացավեր առաջացնել:

կիւյըհտգֆվ

 

Աղբյուրը՝ doctors.am