Տարվա ընթացքում հաճախ հանգստացող մարդկանց մոտ նվազում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը: Նման եզրակացության են հանգել Սիրակուզիի համալսարանի մասնագետները:
Հետազոտության շրջանակում հարցմանը մասնակցել է 60 մարդ, որոնք պատասխանել են իրենց հանգստի վերաբերյալ հարցերին: Բացի այդ, գիտնականները ստուգել են նրանց մոտ սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առկայությունը՝ ուշադրություն հատկացնելով զարկերակային ճնշմանը, ինչպես նաեւ արյան մեջ տրիգլիցերիդների, խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակին:
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր վերջին մեկ տարում հաճախ են հանգստացել, մետաբոլիկ համախտանիշի զարգացման հավանականությունը ցածր է եղել: Բացի այդ, հավելյալ արձակուրդը տվյալ հավանականությունը նվազեցրել է 24%-ով:
Հատկանշական է, որ գրեթե բոլոր հարցվածները նշել են, որ սթրեսի մակարդակն արձակուրդի ժամանակ ցածր է եղել:
Արդյունքները հրապարակվել են Journal of Psychology & Health ամսագրում:
0Comments