Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է սննդակարգում ներառել յուղոտ ու քաղցր մթերք՝ առանց առողջությանը վնաս հասցնելու: Ինչպես գրում է actualnews.org կայքը՝ համապատասխան հետազոտությունն անցկացրել են Ֆրանշ-Կոնտե համալսարանի գիտնականները:
Մկների վրա անցկացված գիտափորձի շրջանակներում գիտնականները կենդանիներին անառողջ սնունդ են տվել՝ ներառելով նրանց սննդակարգում յուղոտ մթերք ու քաղցրավենիք: Միևնույն ժամանակ կրծողների սննդակարգում ներառվել է նաև պոլիֆենոլներով հարստացված բուսական հյութահանուկ, ինչը հանգեցրել է նրան, որ կենդանիների քաշը շատ ավելի դանդաղ է ավելացել, իսկ կյանքի տևողությունն ավելացել է՝ 381 օրից դառնալով 681 օր:
Հետազոտության արդյունքում գիտնականները նկատել են նաև, որ կենդանիների արյան պլազմայում նվազել է խոլեստերինի մակարդակը: Միաժամանակ գրանցվել է օրգանիզմում թթվայնացնող սթրեսի ու աղիներում տարատեսակ բակտերիալ տոքսիկ նյութերի մակարդակների նվազում, ինչպես նաև բորբոքումներով պայմանավորված իմունային համակարգի խնդիրների կարգավորում, գրում է tert.am:
Գիտնականներն ընդգծում են, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ բավական բարձր է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, սակայն առավել վտանգված են այն մարդիկ, որոնք ճարպակալումից բացի տառապում են նաև նյութափոխանակության խանգարումներով:
0Comments