Հեյլի Պոմրոյն ամերիկացի սննդաբան է, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Դաունի-կրտսերին օգնեց լավ կազմվածք ունենալ «Երկաթ մարդը» ֆիլմի նկարահանումներից առաջ, իսկ Ջենիֆեր Լոպեսին՝ նախքան American Idol շոուում մասնակցություն ունենալը։ Բժիշկ Պոմրոյը մշակել է մի սննդակարգ, որն ինքն անվանում է «Դիետա բոլոր նրանց համար, ովքեր հուսահատվել են «աշխատող» դիետաներ փնտրելիս»։ Եվ իրականում այն հանճարեղ է։
Հեյլի Պոմրոյի՝ նյութափոխանակությունն արագացնող դիետան
Հեյլի Պոմրոյի կարծիքով՝ դիետաների մեծ մասը կամ բոլորովին չի աշխատում, կամ միայն մի որոշ ժամանակ է աշխատում, իսկ հետո ասես դադարում է արձագանքել սննդակարգում սահմանափակումներին։ Երրորդ տարբերակն ավելի վտանգավոր է. դիետայի ավարտից հետո հեռացած կիլոգրամներն արագ վերադառնում են՝ իրենց հետ բերելով նորերը։
Հեյլին կարծում է, որ պատճառը հորմոններն են։
Դիետաները նվազեցնում են T3 հորմոն արտադրող վահանաձև գեղձի ակտի ակտիվությունը, որը մեր օրգանիզմում պատասխանատու է ճարպի այրման համար։
Սննդի երկարատև սահմանափակման մյուս կողմնակի էֆեկտը մակերիկամների չափազանց ակտիվությունն է։ Նրանք արտադրում են РТ3 հորմոնը, որը, ընդհակառակը, քայքայումից պաշտպանում է առողջ ճարպաբջիջները։ Այս կրկնակի էֆեկտն էլ հենց արգելակում է նիհարելը. Դու նախկինի պես քիչ ես ուտում, ճիշտ ես սնվում, բայց այն ճարպերը, որ բավականին խելամիտ կերպով մտնում են քո սննդակարգի մեջ, այլևս չեն քայքայվում, այլ սահմանափակ սննդի պայմաններում օրգանիզմը գործում է մայր բնության սովորեցրածի պես՝ պահեստավորում է կերածդ։
Հեյլի Պոմրոյի դիետայի 5 հիմնական սկզբունքները՝
- Դրական տրամադրվածություն, մինիմում սթրես
- Չհրաժարվել այն սննդից, որը հաճույք է պատճառում
- Հրաժարվել սնվելու ցանկացած խիստ կանոնից
- Չհաշվել կալորիաները
- Քաղցած չմնալ։
Սննդի ընդունման մոտավոր գրաֆիկը՝
(Վաղ արթնացողների համար՝ 1.5 ժամ շուտ, իսկ ուշ քնողների համար՝ 2 ժամ ուշ)։
Արթնացում՝ 7:00
Նախաճաշ՝ 7:30
Թեթև սնունդ՝ 10:00
Ճաշ՝ 13:00
Ընթրիք՝ 19:30
Ողջ դիետան կտևի 4 շաբաթ, որի ընթացքում դու կկորցնես ամենաքիչը 10 կգ։
Եվ այսպես՝
Երկուշաբթի և երեքշաբթի
Նախաճաշ՝ ձավարեղեն և մրգեր
Թեթև սնունդ՝ մրգեր
Ճաշ՝ ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն և սպիտակուցային սնունդ
Ընթրիք՝ ձավարեղեն և մրգեր
Այս փուլում կարևոր է նվազեցնել մակերիկամների ակտիվությունը, որ օրգանիզմը պատրաստես ճարպի այրմանը։ Ճաշատեսակների մեջ սահմանափակում չկա, գլխավորն այն է, որ նախաճաշին, ճաշին և ընթրիքին բոլոր չափաբաժինները 300 գրամից ավելի չլինեն, իսկ թեթև սնվելու ժամին՝ 150 գրամից։
Չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ՝
Նախաճաշ՝ սպիտակուցային սնունդ և բանջարեղեն
Թեթև սնունդ՝ սպիտակուցային սնունդ
Ճաշ՝ սպիտակուցային սնունդ և բանջարեղեն
Թեթև սնունդ՝ սպիտակուցային սնունդ
Ընթրիք՝ սպիտակուցային սնունդ և բանջարեղեն
Դիետայի այս փուլը միտված է արդեն ձևավորված ճարպային կուտակումների քայքայմանը։ Այս փուլում կարևոր է օրական 2 լիտր ջուր խմելը։
Շաբաթ և կիրակի՝
Նախաճաշ՝ սպիտակուց, ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն, օգտակար ճարպեր
Թեթև սնունդ՝ բանջարեղեն, օգտակար ճարպեր, սպիտակուց
Ճաշ՝ սպիտակուց, ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն, օգտակար ճարպեր
Թեթև սնունդ՝ բանջարեղեն, օգտակար ճարպեր, սպիտակուց
Ընթրիք՝ սպիտակուց, ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն, օգտակար ճարպեր
Նախորդ 4 օրերին օրգանիզմը ծախսել է իր սեփական պահուստների ճարպերը։ Այժմ պետք է այն կրկին հագեցնել «ճիշտ» ճարպերով, որը զարմանալիորեն խթանում է դրանց քայքայումը ու արագացնում նյութափոխանակությունը մոտավորապես 2 անգամ։
Հիանալի կլինի, եթե կարողանաս սննդակարգում ավելացնել ձիթայուղ, տնական մայոնեզ, ձու, հումուս և ավոկադո։
Սննդակարգից իսպառ բացառել է պետք միայն շաքարը, կոֆեինն ու աղը։
0Comments