Դիետոլոգը բացատրել է, թե ինչու է պետք մայոնեզ ուտել․ Բարձր կալորիականությամբ, բայց առողջարար

Մանրամասներ
մայոնեզ

Մայոնեզի օգտակար հատկությունների մասին խոսել է սննդաբան-խորհրդատու, «Առողջ սնուցում» գիտահետազոտական ​​կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Կաբանովը, փոխանցում է mediahub-ը։

«Կարծում եմ, որ եթե դուք օգտագործում եք լավ, որակյալ և բնական մայոնեզ, ինչպես նաև եթե չեք ուտում դրա հետ պատրաստված աղցանները հսկայական չափաբաժիններով, այլ սահմանափակվում եք շաբաթական մի քանի անգամ մոտ 200 գրամով, մայոնեզը չի վնասի մարդուն,մարմինը, և նույնիսկ օգտակար կլինի»-,-նշել է նա:

Մասնագետի խոսքով՝ մայոնեզում առաջին հերթին օգտակար է մթերքի մեջ պարունակվող խոլեստերինը՝ շնորհիվ ձվի դեղնուցի։ Այն անհրաժեշտ է բջիջների բնականոն գործունեության համար և, բացի այդ, օգնում է օրգանիզմին արտադրել օգտակար նյութեր, ինչպիսիք են՝ վիտամին D-ն, սեռական հորմոնները։

Չհագեցած ճարպերն անհրաժեշտ են նաև տեսողության համար, դրանք նաև առաձգականություն են հաղորդում մաշկին և երիտասարդացնում, ավելացրել է Կաբանովը։

Նա նշել է՝ միշտ չէ, որ անհրաժեշտ է նվազեցնել մթերքի ճարպային պարունակությունը։ Օրինակ, եթե մայոնեզը փոխարինում եք 20-25% թթվասերով , ապա այս դեպքում սպառողին վնասում են կենդանական ծագման հագեցած անառողջ ճարպերը, որոնք հարուստ են, մասնավորապես, կաթնամթերքում։