ԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասին

Մանրամասներ
հաագա

Արաբական պետությունների լիգայի (LAS) ԱԳ նախարարներն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու  իրենց համաձայնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  Արաբական պետությունների լիգայում Պաղեստինի ներկայացուցիչ Մուհաննադ ալ-Ակլուկը։

 Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 10-ին  կայացել է Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել են նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ղեկավար (UNRWA)  Ֆիլիպե Լազարինին

Ավելին՝ սկզբնաղբյուրում։