Նախօրեին, ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության շրջանակներում Աբրահամ Լինքոլնի հուշահամալիրի մոտ տեղադրվել է «Բրեդլի» տեսակի երկու զրահատանկ, որոնց արտաքին տեսքն առաջացրել է բազմաթիվ հարցեր։ Նշվում է, որ տանկերի վրա եղած ժանգը հստակ տեսանելի է եղել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը:
Պենտագոնն այս մասով պարզաբանում է տարածել, որտեղ ասվում է, որ մեծ նշանակություն չի տալիս Վաշինգտոնում Անկախության օրվա տոնակատարության շրջանակներում ցուցադրվող զրահամեքենաների տեսքին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը նշել է, որ «առաջինը մաքրվել է» տեխնիկան:
0Comments