Ուկրաինայի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն երկրում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում առաջատար է դարձել այն ուղղիչ գաղութում, որտեղ կրել է իր պատիժը, հաղորդում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ գաղութի 217 ընտրողներից 110-ը քվեարկել են Տիմոշենկոյի օգտին, մինչդեռ ընդհանուր քվեարկության առաջատար Վլադիմիր Զելենսկին 68 քվե է ստացել:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում Վիկտոր Յանուկովիչը դարձել էր Ուկրաինայի նախագահ, Տիմոշենկոյի դեմ մի շարք քրեական գործեր էին հարուցվել, ընդ որում՝ նախկին վարչապետին մեղադրել էին պետբյուջեին 3,5 մլրդ դոլարի չափով վնաս հասցնելու համար:
Կրևի դատարանը Տիմոշենկոյին մեղավոր էր ճանաչել և 7 տարվա ազատազրկման դատապարտել՝ վերջինիս ուղարկելով Խարկովի ուղղիչ գաղութ: 2014թ.-ի պետական հեղաշրջումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավարն ազատ էր արձակվել:
Ներկա դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեների 99,18%-ի հաշվարկի արդյունքները: Շոումեն և հումորիստ Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30,22%-ը, երկրի գորոծող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 15,92%-ը, մինչդեռ Տիմոշենկոն ստացել է հաշվարկված քվեների 13,39%-ը: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին:
0Comments