Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոններ զբաղեցնել ՆԱՏՕ-ում

Մանրամասներ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ չի պատրաստվում պաշտոններ զբաղեցնել ՆԱՏՕ-ում: Այս մասին նա հայտարարել է WDR հեռուստառադիոընկերության կազմակերպած համաժողովում։ 

«Ես բացարձակ հստակ հայտարարում եմ, որ չեմ առաջադրում իմ թեկնածությունը»,-ասել է նա։ 

Բացի այդ, նա նշել է, որ դեռ պատրաստ չէ ասել՝ կգնա արդյոք Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նոր ժամկետի: Նրա խոսքով՝ այդ մասին որոշում կկայացնի տարվա երկրորդ կեսին։

2023 թվականի սեպտեմբերին լրանում է ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի պաշտոնավարման ժամկետը։ Նա արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ պաշտոնում։