Ամերիկացի նախարարը կրկին քնել է Թրամփի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նմանատիպ միջադեպ առևտրի նախարար Ռոսի հետ պատահել է նաև 2017 թվականին արաբական լիդերների գագաթնաժողովում, երբ Թրամփը խոսել է առևտրի կարևորության մասին

ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը քնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի նիստին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է Life-ը։

Հրապարակված տեսանյությում երևում է, որ քաղաքական գործիչը նստած է փակ աչքերով, իսկ հետո դանդաղ իջեցնում է գլուխը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ռոսը քնում է Թրամփի ելույթի ժամանակ: Նմանատիպ միջադեպ նախարարի հետ պատահել է նաև 2017 թվականին արաբական լիդերների գագաթնաժողովում, երբ Թրամփը խոսել է առևտրի կարևորության մասին: