Հայազգի միլիարդատիրոջ կինը կդառնա արքայազն Հարիի որդու կնքամայրը

Ինչ վերաբերում է կնքահորը, ապա պատվավոր տեղում կհայտնվեն Հարիի ընկերները՝ Մարկ Դայերը և Մարկուս Անդերսոնը

Հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը, կդառնա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու կնքամայրը:

The Sun-ը գրում է, որ Սերենան Մեգանի մտերիմ ընկերուհին է, նրանք վաղուց են ընկերություն անում: Երեխան կունենա ևս մեկ կնքամայր: Խոսքը վերաբերում է Մարքլի ընկերուհուն՝ Ջեսիկա Մալռոնին, ով նաև Մեգանի ոճաբանն է:

Ինչ վերաբերում է կնքահորը, ապա պատվավոր տեղում կհայտնվեն Հարիի ընկերները՝ Մարկ Դայերը և Մարկուս Անդերսոնը: