ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները պարզել են ապրիլի 19-ին Երևանում սպանված անչափահաս տղայի և վիրավորների ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բենավ Դավթյանն էր, իսկ վիրավորները, որոնք տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն է և 19-ամյա Սողոմոն Լ.-ն է:
Տիգրան Լ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իսկ Սողոմոն Լ.-ն «պոլիտրավմա և ցնցում» ախտորոշմամբ:
Վիրավոր Տիգրան Լ.-ն ու Սողոմոն Լ.-ն հարազատ եղբայրներ են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալներին, որոնք տեղափոխվել են քրեական ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների քննչական բաժին:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։
Քրեական և համայնքային ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառը այն էր, քանի որ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել նաև, որ մահացածին հիվանդանոց էին տեղափոխել սովետական արտադրության 2 ավտոմեքենաներով, ովքեր այնուհետև հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել էին։
Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քրեական ոստիկանությունում, հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով, պարզել են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվել են արնանման հետքեր։
Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։
Քրեական ու համայնքային ոստիկանները ժամանել էին նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտել էին, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։
Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու, որոնք կասկածվում էին նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։
0Comments