Վայոց ձորի մարզում բախվել են ՊՆ-ի КамАЗ-ն ու Mitsubishi-ն. կա տուժած

20-ամյա Գագիկ Է-ն «ոտքի սալջարդ» ախտորոշմամբ տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վայքի հիվանդանոցի բժիշկների կողմից

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 141.5 կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 34-ամա Գարիկ Բ․-ի վարած Mitsubishi մակնիշի 108 AF 61 համարանիշի և ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող՝ 20-ամյա Վահե Մ-ի վարած КамАЗ մակնիշի ՊՆ 8161 Շ համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Գագիկ Է-ն «ոտքի սալջարդ» ախտորոշմամբ տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վայքի հիվանդանոցի բժիշկների կողմից։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։