Վանաձորում այսօր` ժ. 12:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել քաղաքի «Հագուստի շուկայի» տարածքում: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ը, դեռևս անհայտ անձը կրակոցներ է արձակել 27-ամյա Գևորգ Սահակյանի ուղղությամբ, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Վանաձորի բժշկական կենտրոնում նախնական բուժգնություն ցուցաբերելուց հետո անհրաժեշտություն է առաջացել տուժողին տեղափոխել Երևան: Դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր:
Դեպքի հանգամանքները և կրակողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքային խմբեր են ստեղծվել:
Շուկայի աշխատակիցները չեն ցանկացել խոսել, սակայն տեսախցիկներից հեռու պատմել են, որ իրենց թվացել է, թե հրավառություն է տարածքում, ոմանք էլ կրակոցի ձայներ են լսել:
0Comments