Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 28-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 08:55-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել են, որ «ձախ սրունքթաթային հոդի հետին երեսի ջնջխված վերք ջլերի և անոթների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Հարություն Ա.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից դաշտում Հարություն Ա.-ն իր անվամբ գրանցած ՏՈԶ- 34 տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով լոր թռչունի որսի ժամանակ անզգուշաբար կրակել է իր ոտքին:
Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
0Comments