Գերմանիայում սննդի փառատոնի ընթացքում ջրի կաթիլը, ընկնելով թավայի մեջ, պայթյունի պատճառ է դարձել․ 14 մարդ է տուժել

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի բաց երկնքի տակ կազմակերպված միջոցառման ընթացքում

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Ֆրոյդենբերգ քաղաքում սննդի փառատոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Focus Online պարբերականը։

Գերմանիա

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի բաց երկնքի տակ կազմակերպված միջոցառման ընթացքում։ Ենթադրվում է՝ պայթյունը տեղի է ունեցել յուղով լի թավայի մեջ ընկած ջրի պատճառով, քանի որ այդ պահին անձրև է տեղացել։

Գերմանիա

14 տուժածներից 6-ը ծանր վիճակով հոսպիտալացվել են։

Հետաքննություն է ընթանում։