Երևանում բախումից հետո մեքենան վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի․ վիրավորներից 3-ը երեխաներ են

Մանրամասներ
ավտովթար

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարից հետո վրաերթեր են տեղի ունեցել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ բախումից հետո Toyota-ն վրաերթի է ենթարկել հետիոտներ 6-ամյա Ադելինա Գ.-ին, 34-ամյա Մարիամ Մ-ին, 31-ամյա Անահիտ Թ.-ին, 1-ամյա Սառա Բ.-ին և 10-ամյա Անահիտ Գ.-ին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։