Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 17-31-ը հավաք կանցկացնի Ծաղկաձորում, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը։
Հավաքին կմասնակցեն նաեւ Հայաստանի երիտասարդական թիմի առաջատար ըմբիշները: Հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հատնել է, որ հավաքին կմասնակցեն շուրջ 60 մարզիկներ:
Դա կլինի մեծահասակների հավաքականի նախապատրաստական առաջին փուլը Բուխարեստում ապրիլի 10-14-ը կայանալիք Եվրոպայի առաջնության համար։
Ծաղկաձորյան հավաքից հետո մեր մի խումբ ըմբիշներ կմասնակցեն Ֆրանսիայում փետրվարի 1-4-ը կայանալիք միջազգային մրցաշարին։
0Comments