Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել իր մարզումներից։
Մարզիկն այժմ պատրաստվում է «Մարտեր առանց կանոնների» իր երրորդ մենամարտին և իր մարզիչը Քիք բոքսինգի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտի և Թաեքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Սվետլանա Անդրեևան է:
Նրանք պարբերաբար տեսանյութեր են հրապարակում մարզումներից, որոնցում երևում է, որ Սվետլանան արդեն հայերեն է սովորել: Մարզման ժամանակ Անդրեևան հայերեն ասում է «գնացինք», «լավ», «ապրես», իսկ տեսանյութի վերջում հայերեն շեշտադրությամբ ասում է «մալադեց»։
«Համատեղ աշխատանքի ընթացքում Սվետլանա Անդրեևան արդեն հայերեն է սովորում, նույնիսկ ակցենտ է զգացվում»,– գրել է Միհրանը:
0Comments