Հայաստանի գեղասահորդների համար, հունվարի օրացուցային գրաֆիկում միջազգային երկու մրցաշար է նախատեսված, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մեկն արդեն անցկացվել է Լեհաստանում:«Տորունի գավաթ» անվանումով ավանդական մրցաշարում, 11 մենասահորդների պայքարում, մեր երկիրը ներկայացրել է Սլավիկ Հայրապետյանը:
Նա հանդես է եկել հայկական երաժշտության ուղեկցությամբ և գրավել վեցերորդ տեղը:
Սլավիկն այսօր լուսադեմին վերադարձել է Երևան և մարզումները կշարունակի տանը: Նպատակը հունվարի 21-–ին Մինսկում սկսվող Եվրոպայի առաջնությանը լավ մասնակցելն է:
Մենասահորդների պայքարում, Սլավիկ Հայրապետյանից բացի, մեր երկիրը կներկայացնի նաև Անաստասիա Գալուստյանը, որը նախապատրաստվում է Մոսկվայում:
Եվրոպայի առաջնությունում հանդես կգան ավելի քան 100 գեղասահորդներ: Նրանց համար ստուգատեսը կարևոր փորձություն է 2022թ. Պեկինում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ճանապարհին:
0Comments