Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարթին դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի երրորդ շրջան։ Ավստրալացի մարզուհին երկու սեթում առավելության հասավ Բելգիայի ներկայացուցիչ Էլիսոն Վան Էյթվանկի նկատմամբ՝ 6։1, 6։3։ Պայքարը տեւեց 54 րոպե։
Էշլի Բարթիի հաջորդ մրցակիցը կլինի բրիտանացի Հերիեթ Դարթի եւ բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի դիմակայության հաղթողը։
0Comments