Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում վստահ հաղթանակ տարավ մրցակցի՝ 21-ամյա ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի նկատմամբ: Խաղը տչեց ընդամենը 1 ժամ 49 րոպե, որտեղ իսպանացին առավելության հասավ 6:3, 6:4, 6:2 հաշվով:
Կիսաեզրափակիչում Նադալը կխաղա Հունաստանի ներկայացուցիչ 20-ամյա Ստեֆանոս Ցիցիպասի դեմ, ով ավելի վաղ պայքարից դուրս էր թողել մրցաշարի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին: Իսկ քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին:
Australian Open-ի եզրափակիչը կկայանա հունվարի 27-ին:
0Comments