Վարորդների կոպիտ խոսելաձևը պետք է պատժվի. կապ չունի, որ վարորդների պակաս կա. Ավինյան

Մանրամասներ
ավտոբուս

Հասկանում եմ, որ հիմա վարորդների հավաքագրման փուլում ենք, բայց դա չի նշանակում, որ կանոնների կոպիտ խախտումը, մարդկանց հետ կոպիտ վերաբերմունքը, կոպիտ խոսելաձևը չպետք է պատժվի:

Երեւանի քաղաքապետարանի հերթական  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք դրա վրա աչք չենք փակելու: Կարևոր չի նույնիսկ, մենք հիմա հավաքագրում ենք, թե չենք հավաքագրում, մեր այդ խիստ մոտեցումը չի դադարում: Հետևապես առաջին հերթին նաև սպասարկման որակը ունի կարևորություն»,-ասաց նա:

Քաղաքապետի խոսքով, անկախ նրանից՝ մի գծում ունենք հավելյալ ավտոբուս, որը դուրս է եկել գիծ, դա պարտադիր չի, որ փակի մյուս գծի պակասորդը. «Այսինքն այս թվերը պարզ չեն գումարվում։ Պակասորդը այն գծերում է, որտեղ պակաս ավտոբուս է դուրս եկել»: