«Թելսելը» ինչու՞ է ուշանում. ոնց որ թե իրենք պետք է շահագրգռված լինեին. Ավինյան

Մանրամասներ
ավինյան

Ուզում եմ հասկանալ, մենք տրանսպորտային համակարգում Yerevan.am-ը արեցինք, ամեն ինչ արվեց, բա «Թելսելի» համակարգն ո՞ւր է: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

««Թելսելը» ինչու՞ է ուշանում: Ոնց որ թե իրենք պետք է շահագրգռված լինեին, որ օր առաջ այս համակարգերի և տոմսային համակարգի վաճառքը հենց նույն իրենց հավելվածով տեղի ունենար»,- նկատեց նա:

Ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց. «Պարոն քաղաքապետ, այսօր եմ խոսել տեսելի գործընկերոջ հետ, նշել են, որ այսօր նախատեսում են, որ արդեն բջջային հավելվածում հասանելի կլինի այսօր-վաղը։ Այսինքն ուղարկել են արդեն»:

Ավինյանն էլ արձագանքեց. «Կարծում եմ՝ մենք մի հատ պետք է ընդհանուր գույքագրենք, թե ով ինչ պետք է աներ, հասկանանք, ով ինչ է արել, ով ինչ չի արել և պետք է լուրջ խոսակցություն ունենանք մեր գործընկերների հետ»: